Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջները` ՀՀ պաշտպանության նախարարությունը 2013/2014 ուսումնական տարում հայտարարում է արական սեռի հետ մեկտեղ իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում:

ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվելու է հետևյալ մասնագիտություններով.

1. ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ՝

ա) մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ, ռազմական կառավարման բակալավրի որակավորման աստիճանին համապատասխան քառամյա կրթական՝ դասակի հրամանատարի ծրագրով: Նշված մասնագիտությամբ 2-րդ կուրսն ավարտածները 3-րդ կուրսից մասնագիտանում են ինժեներ-սակրավոր և հետախույզ մասնագիտություններով,

բ) հրետանային ստորաբաժանումների կառավարում մասնագիտությամբ, ռազմական կառավարման բակալավրի որակավորման աստիճանին համապատասխան քառամյա կրթական՝ դասակի հրամանատարի ծրագրով:

գ) միաժամանակ, բակալավրի քառամյա կրթական ծրագրով բնագիտական ուղղությամբ (տեխնիկական) բարձրագույն կրթություն ունեցող շրջանավարտների կազմից կկատարվի հրետանային մասնագիտությամբ մեկամյա սպայական դասընթացների ընդգրկման գործընթաց: Ընդունելությանը կարող են մասնակցել ռուհում ուսանելու համար առողջ ճանաչված, ֆիզիկական պատրաստության նախատեսված նորմացույցները հանձնած և «ֆիզիկա» ու «մաթեմատիկա» առարկաներից նվազագույն գիտելիքներ դրսևորած անձինք:

2. ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ՝ կապ, ՀՕՊ ստորաբաժանումների կառավարում մասնագիտություններով, ճարտարագիտության բակալավրի որակավորման աստիճանին համապատասխան, քառամյա կրթական՝ դասակի հրամանատարի ծրագրով.

ա) կապի միջոցների շահագործում,

բ) ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրների շահագործում,

գ) ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրների շահագործում,

դ) ՀՕՊ ռադիոտեղորոշիչ կայանների շահագործում,

ե) միաժամանակ բակալավրի քառամյա կրթական ծրագրով բնագիտական ուղղությամբ (տեխնիկական) բարձրագույն կրթություն ունեցող շրջանավարտների կազմից կկատարվի կապ և ՀՕՊ մասնագիտություններով մեկամյա սպայական դասընթացների ընդգրկման գործընթաց: Ընդունելությանը կարող են մասնակցել ռուհում ուսանելու համար առողջ ճանաչված, ֆիզիկական պատրաստության նախատեսված նորմացույցները հանձնած և «ֆիզիկա» ու «մաթեմատիկա» առարկաներից նվազագույն գիտելիքներ դրսևորած անձինք:

Բակալավրի և ՀՀ ՊՆ ռուհերում կազմակերպվող մեկամյա սպայական դասընթացի կրթական ծրագրերով իրականացվող ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ քաղաքացի հանդիսացող, 18-ից 23 տարեկան, «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաներից միասնական քննության վկայագիր ներկայացնող արական և իգական սեռի ներկայացուցիչները, որոնց առողջական վիճակը կճանաչվի պիտանի ռուհում ուսանելու համար, և որոնք կհանձնեն նախատեսված ֆիզիկական պատրաստության նորմացույցները:

Ընդունելությանը մասնակցող դիմորդները մինչև ս.թ. հուլիսի 1-ը փաստաթղթերը պետք է ներկայացնեն բնակության վայրի զինվորական կոմիսարիատներ:

Մինչ ռուհերում իգական սեռի ներկայացուցիչների համար համապատասխան բնակկենցաղային պայմաններ ստեղծելը՝ ընդունվածները յուրաքանչյուր օրվա ուսումնական պարապմունքներից և ինքնապատրաստության ժամերից հետո, մինչև հաջորդ օրվա դասերի սկիզբը, կստանան ազատ արձակում՝ ռուհի տարածքից դուրս գալու հնարավորությամբ:

Կից ներկայացվում են իգական սեռի ներկայացուցիչների համար նախատեսված ֆիզիկական պատրաստության նորմատիվները.

ՀՀ ՊՆ ԿԱԴՐԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Խորագիր՝ #25 (992) 27.06.2013 – 3.07.2013, Ազգային բանակ


27/06/2013