Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ Է



Ամեն հայ զինվոր է, ամեն հայ զինվոր` քաջ:

Պատմական անարդարությունը մեծ է. ծովից ծով ձգվող Հայաստանից մի պատառ է միայն մնացել: Սակայն հայը գիտե մաքառել, մագլցել բարձունքը` չնայելով ոչ մի խոչընդոտի: Այս է պատճառը, որ սեփական երկրի, մայր հողի սահմանները հաստատուն պահելու գիտակցումով` հայ զինվորը խիզախորեն հաղթահարում է ծառայողական ցանկացած դժվարություն: Հայը չի խորշում դժվարություններից, և եթե ինչ-որ բնախույզի ուշադրությունը կարող է սևեռվել ժեռ քարափին բուսնած ու կիզիչ արևի դեմ «հպարտ» կանգնած ծաղկին, ապա պատմություն պեղողները վաղուց են այդ ծաղիկը համեմատում հայի հետ, այլ ոչ հակառակը:

Հայրենիքի պաշտպանը իր առաքելությունը տեսնում է այս մի կտոր հողը ամուր պահելու մեջ: Նա առաջնորդվում է հոգու կանչով: Հայրենասիրության մեր արմատները սնունդ են առնում Սասնա դյուցազնապատումից:

Թող ամեն ծնող գլուխը բարձին դնելուց առաջ վստահ լինի` իր զինվոր զավակներից չի պակասում ոգին, արիության ոգին: Թող որ մայր հայրենիքն իմանա` ամեն զինվոր միշտ հիշում է իր թիկունքում շենացած հողի համար նահատակվածներին և ասում` պատիվ ունեմ:

ՍԱՄՎԵԼ ՄԵԼՔՈՆՅԱՆ
շարքային,
հրաձգային վաշտի հրաձիգ

Խորագիր՝ #26 (993) 4.07.2013 – 10.07.2013, Բանակ և հասարակություն


04/07/2013