Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ



Սկիզբը՝ նախորդ համարներում

Ինչպես արդեն նշվել է, զորքերում կարգուկանոնի և կանոնադրական կարգապահության պահպանումը զգալի չափով պայմանավորված է պաշտոնատար անձանց օրենքների և զինվորական կանոնադրությունների պահանջների կատարմամբ: Այդ իսկ պատճառով պաշտոնեական հանցագործությունների կանխումը, հատկապես` ղեկավար կազմում ընդգրկված պաշտոնատար անձանց շրջանում, զինված ուժերում միշտ դիտվել ու դիտվում է որպես գլխավոր (առաջնակարգ) խնդիր: Դրա պահպանման անհրաժեշտությունը մանրամասնորեն հիմնավորվում է պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամաններում:

Զինվորական պաշտոնեական հանցագործությունների կանխման միջոցներն իրենցից ներկայացնում են կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են դրանց անմիջական պատճառների վերացմանը:

Դրանք են՝

ա) զինվորական պաշտոնատար անձանց կադրերի ընտրության կատարելագործումը` ռուհեր և դասընթացներ ընդունելու, ծառայության գծով նպատակային նշանակումների և տեղաշարժերի բարելավմանը միտված,

բ) պաշտոնատար անձանց անհրաժեշտ մասնագիտական պատրաստության ապահովումը, ինչը նրանց հնարավորություն կընձեռի գործի իմացությամբ կատարելու իրենց պարտականությունները: Բոլոր պաշտոնատար անձանց համար պարտադիր է իրենց գործունեության իրավական հիմքերի, ինչպես նաև նյութական, վարչական և քրեական պատասխանատվության նորմերի իմացությունը, որը կարող է առաջանալ ծառայական պարտականությունները ճշտորեն չկատարելու դեպքում,

գ) պաշտոնատար անձանց իրավական դաստիարակման բարելավումը, այդ խնդրում դաստիարակման մեջ վճռական նշանակություն ունի վերադաս պետերի կողմից օրինականությունը խստորեն պահպանելը,

դ) զինվորական պաշտոնատար անձանց համար բոլոր անհրաժեշտ պայմանների ստեղծում, որոնք ապահովում են իրենց իսկ պարտականությունների անթերի կատարումը, հատկապես տրվող կարգադրությունները նյութատեխնիկական միջոցներով ապահովելու պարագայում,

ե) վերադաս հրամանատարության, շտաբների և զորամասերի ծառայությունների կողմից պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ նպաստավոր վերահսկողության կազմակերպումը (անցկացվող ստուգումների, գույքագրումների և վերստուգումների պարբերականությունը, անսպասելիությունը, որակյալությունը), ինչը նախևառաջ վերաբերում է նյութական պատասխանատու անձանց գործունեության վերահսկմանը,

զ) պաշտոնատար անձանց իրավունքների և պարտականությունների առավել հստակ ու լրիվ սահմանումը, կանոնակարգված համազորային կանոնադրություններով, հրահանգներով և այլ իրավական ակտերով,

է) պաշտոնատար անձանց հանցագործությունների և այլ իրավախախտումների համար նյութական, կարգապահական և քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի անխափան կենսագործումը:

Ի վերջո, եթե նկատի ունենանք, որ պահակային ծառայությունը համարվում է մարտական առաջադրանքի կատարում, իսկ oրվա վերակարգի մեջ գտնվող զինծառայողները հատուկ պարտականություններ իրականացնող, ապա ամբողջովին պարզ կդառնա, թե ինչ կարևոր դեր ունի զորային օղակում զինվորական հանցագործությունների առանձին տեսակների կանխարգելումը:

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ռազմական


11/07/2013