Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇԱՐՔԱՅԻՆ ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ



Կապիտան Արթուր Երանոսյանի հրամանատարությամբ գործող վաշտում է ծառայում շարքային Համազասպ Խաչատրյանը: Նա հրաձիգ-նռնակաձիգի օգնական է, արդեն ծառայել է մեկ տարի:

Երևանցի է, սովորել է պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: Երկրորդ կուրսից զորակոչվել է բանակ: Ծառայում է բարեխղճորեն, ինչի համար էլ զորամասի հրամանատարությունը Համազասպի ծնողներին շնորհակալական նամակ է ուղարկել:

-Կրակայինից միշտ «լավ» եմ ստանում, բայց վաշտիս հրամանատարին՝ կապիտան Ա. Երանոսյանին, խոստացել եմ հաջորդ ուսումնական փուլի ավարտին հինգի ձգել:

Համազասպը համակարգչին տիրապետում է կատարելապես ու ձևավորում է զորամասում հրատարակվող «Սերժանտ» և «Գանձասար» ամսագրերը, զբաղվում է նաև լուսանկարչությամբ:

-Հաճախել եմ իտալացի լուսանկարիչ-մանկավարժի մոտ ֆոտոարվեստի դասընթացների և ինքս ինձ համար նկարում եմ:

Խոսելով զորամասում կազմակերպվող միջոցառումների մասին՝ Համազասպն ավելացրեց.

-Սիրում եմ ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տրվող կիրակնօրյա պատարագներին ներկա լինել, ինչպես նաեւ կազմակերպվող արշավները, այցելությունները մանկական ճամբար:

Հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը լիովին կատարել են նաեւ Համազասպի ավագ եղբայրները` Տիգրանը և Արմենը: Երկուսի ծառայությունն էլ անցել է սահմանամերձ զորամասերում: Զորացրվելուց հետո երկուսն էլ շարունակել են ուսումը. Տիգրանը՝ Ճարտարապետաշինարարականում, իսկ Արմենը՝ պետական ճարտարագիտական համալսարանում:

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Խորագիր՝ #27 (994) 11.07.2013 – 17.07.2013, Ազգային բանակ


11/07/2013