ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔ – ԽՈՐՀԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 13-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում անցկացվեց զորքերի ծառայության մեթոդական հավաք – խորհրդակցություն` ՀՀ ԶՈՒ 2013թ. ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն: Հավաք խորհրդակցության նպատակն էր հաշվետվություն ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարի կողմից զորքերի ծառայության մասով տրված հանձնարարականների կատարման ընթացքի, ինչպես նաև ձեռքբերումների ու բացթողումների մասին:
Հավաք խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԲԿ շտաբների պետերի` զորքերի ծառայության գծով տեղակալները, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ վարչությունների` ենթակա զորամասերում զորքերի ծառայությունն ուղղորդող սպաներն ու զորքերի ծառայության վարչության անձնակազմը:
Հավաք խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱ ապահովման վարչության պետ, գնդապետ Հ. Կարապետյանը:
2013թ. առաջին կիսամյակում ծառայության մասով ձեռքբերումների ու բացթողումների մասին զեկույցներով հանդես եկան ԲԿ շտաբների պետերի` զորքերի ծառայության գծով տեղակալները, ԶԾ և ԶԾԱ ապահովման վարչության բաժնի պետերը:
Ծառայության պատասխանատուների առջև խնդիր դրվեց սահմանված ժամկետում ամփոփել ԶԾ և ԶԾԱ ապահովման 2013թ. առաջին կիսամյակի արդյունքները և երկրորդ կիսամյակում կտրուկ բարձրացնել զորքերի ծառայության սպաների տեսական գիտելիքների մակարդակը` զորքերի ծառայության կազմակերպման ոլորտում:
Լուս.՝ Ա.ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #28 (995) 18.07.2013 – 24.07.2013, Ազգային բանակ