Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾԸ



Կրտսեր սերժանտ, հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Թոքմաջյանը որևէ ազգակցական կապ չունի հանրահայտ քանդակագործի հետ: Նա դեռևս քսանհինգ տարեկան է: Ծնվել է 1988թ., Ախուրյանում, սովորել է Նիկոլ Աղբալյանի անվան հումանիտար վարժարանում, այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի քանդակագործության բաժնում: 2009-2011թթ. դասախոսական աշխատանքներով է զբաղվել: Ավարտել է նաև ակադեմիայի մագիստրատուրան: Մինչև բանակ գալը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների և մրցանակային տեղեր գրավել: Զորակոչվելով ուսումնական զորամաս, որպես նվեր այդ զորամասի համար քանդակել է արծիվ, որը դրված է շտաբի մուտքի մոտ, իսկ այստեղ արդեն պատրաստում է Նժդեհի երրորդ կիսանդրին, առաջին աշխատանքով նա առաջին տեղն է գրավել համաբանակային մրցույթում:

– Հայ տղաներն անպայման պետք է ծառայեն մեր բանակում, ինչ մասնագիտություն էլ ունենան: Ծառայությունը, զենքին տիրապետելը, հանրության կյանքով ապրելը յուրաքանչյուրի համար շատ կարևոր է: Իմ ծառայությունը մոտենում է ավարտին: Կզորացրվեմ, կսովորեմ ասպիրանտուրայում ու միաժամանակ կբացեմ քանդակագործության ստուդիա,-ասաց քանդակագործ Դավիթ Թոքմաջյանը:

Ա. Ն.

Խորագիր՝ #30 (997) 1.08.2013 – 7.08.2013, Ազգային բանակ


01/08/2013