Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՆՈ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



Անօդաչու ուղղաթիռ «Black Hornet»-ը իր չափերով այնքան փոքր է, որ տեղավորվում է ձեռքի ափում և կշռում է ընդամենը 16 գրամ: Այն համալրված է «Argus-IS» տեսախցիկով: Ուղղաթիռն ունակ է զարգացնելու մինչև 35 կմ/ժ արագություն և օդում մնալ շուրջ 30 րոպե: Գործողությունների առավելագույն հեռավորությունը կազմում է 800 մ:

Աֆղանստանում բրիտանական զորամիավորումները հետախուզական նպատակներով սկսել են կիրառել այս անօդաչու ուղղաթիռը: Այն իր վրա ունի նաև պայթուցիկ, որը նախատեսված է ինքնաոչնչացման, ինչպես նաև հակառակորդին պայթեցնելու համար:

Ուղղաթիռը կառավարվում է սովորական պլանշետի միջոցով, ինչպես նաև հնարավոր է ուղղության կոորդինատները փոխանցել GPS համակարգի միջոցով: Պլանշետի միջոցով կառավարումը շատ ավելի պարզ է, անհրաժեշտ է ընդամենը պլանշետը թեքել համապատասխան ուղղությամբ, ինչպես օրինակ 3D խաղեր խաղալիս:

«Black Hornet»-ը ստեղծվել է նորվեգական «Prox Dynamics» ընկերության կողմից «Marlborough Communications» բրիտանական կազմակերպության պատվերով: Պայմանագրի համաձայն` բրիտանական բանակ պետք է ներմուծվեն շուրջ 160 նանո ուղղաթիռներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 20 մլն ֆունտ սթեռլինգ:

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Ռազմական


15/08/2013