ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ
ԱՄՆ Սենատը ուշացումով հաստատել է 2011 ֆինանսական տարվա ռազմական բյուջեն: Ֆինանսական տարին այս երկրում սկսվում է հոկտեմբերի մեկին և ավարտվում է մյուս տարվա սեպտեմբերի երեսունին: Ուշացումը կապված էր ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտությամբ, օրինագծում մի շարք փոփոխություններ մտցվեցին: Մինչ այժմ զինված ուժերի ֆինանսավորումը կատարվում էր նախորդ տարվա ռազմական բյուջեի սխեմայի համաձայն: Նոր բյուջեն կազմել է 672 միլիարդ դոլար, որից 158 միլիարդը կուղղվի Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողությունների անցկացմանը: Նոր սպառազինության գնման, եղածի արդիականացման, նոր տեսակների ստեղծման համար Պենտագոնը կստանա 514 միլիարդ դոլար` նախատեսվածից 26 միլիարդով քիչ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական