ՊԱՏՎԱՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԲԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ …
Ես, որպես նախկին ազատամարտիկ, հպարտ եմ, որ այսօր թոռս պաշտպանում է այն հողը, որը ազատագրել եմ ես՝ իր պապը: Կրկնակի հպարտ եմ, որ նա կարգապահ ծառայության համար խրախուսանքի է արժանացել: Վերջերս մարտական հրաձգությամբ զորավարժությանն ակտիվորեն մասնակցելու և մարտական պատրաստության բարձր ցուցանիշի համար թոռս խրախուսվել է պատվոգրով` ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Ի.Մաթևոսյանի կողմից:
Հարգելի խմբագրություն, օգոստոսի 17-ին թոռս` Ռուդիկ Խաչատրյանը, կդառնա 19 տարեկան: Ուզում եմ, տիկնոջս՝ Ռուդիկի Սվետլանա տատիկի, մյուս պապ` Դերենիկ Խաչատրյանի, ծնողների` Արայիկ Խաչատրյանի և Մարինե Հակոբյանի, քրոջ` Աննայի, մորաքույր Նարինեի և մեր բոլոր ազգականների անունից մաղթել Ռուդիկին առողջություն, հաջողություն և, որ ամենակարևորն է, պատվավոր ծառայություն ու բարի վերադարձ տուն:
Նաև որպես ազատամարտիկ, որպես զինվորի պապ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել զորամասի հրամանատար հարգարժան Կ.Իշխանյանին, դիվիզիոնի հրամանատար Ա.Մայիլյանին, շտաբի պետ Վ.Ավետիսյանին, հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Ա.Ստեփանյանին: Ես եղել եմ սահմանամերձ այս զորամասում և ականատես եմ եղել զինվորի հանդեպ հրամանատարների մարդկային, ճիշտ և ազնիվ վերաբերմունքին:
Ես նաև երախտապարտ եմ նրանց, ովքեր այսօր կոփում-պատրաստում են Հայրենիքի իսկական զինվորներ: Այդպիսին է իմ թոռը:
Շնորհավոր ծնունդդ, Ռուդիկ ջան
Քո պապ՝ ԷԴՈՒԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ (Զորավար)
Խորագիր՝ #32 (999) 15.08.2013 – 21.08.2013, Բանակ և հասարակություն