Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԵԼԱՌՈՒՍԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՍՈՒ-27-ԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ



Բելառուսի զինված ուժերը դադարեցրել են Սու-27 կործանիչների շահագործումը, սակայն ինքնաթիռները դեռևս գտնվում են սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։

Ավելի վաղ Բելառուսը սպառազինությունից հանել է Սու-24, իսկ այժմ բելառուսական ավիացիայում շահագործվում են Սու-25 և ՄիԳ-29, ինչպես նաև Իլ-76 և ԱՆ-26 բեռնատար ինքնաթիռները։

Նշենք, որ Սու-27-ը 4-րդ սերնդի կործանիչ է, ինքնաթիռի առաջին նախատիպը առաջին անգամ թռիչք է կատարել 1977 թվականին։ Այժմ Սու-27-ը ՌԴ զինված ուժերում համարվում է հիմնական ինքնաթիռներից մեկը, իսկ Սու-27-ի արդիականացված տարբերակներ կան ԱՊՀ երկրների, Հնդկաստանի և Չինաստանի զինված ուժերում։

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ռազմական


05/09/2013