Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍՐԱՅԵԼԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀՕՊ ԷՇԵԼՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ



Իսրայելի զինված ուժերը նախաձեռնում են հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի զարգացումը։ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով տեղի ռազմական ռադիոյին, գրում է, որ էշելոնային համակարգում համատեղ գործադրվելու են ՀՕՊ ու ՀՀՊ հեռահար ազդեցության «Պատրիոտ», միջին հեռահարության «Էրոու» և ականանետների ականներ ու չկառավարվող փոքր հրթիռներ, կարճ տարածության վրա որսալու համար նախատեսված «Երկաթե գմբեթ» համակարգեր։

Դեռևս չեն հրապարակվում այս համակարգերի տեղակայման ու քանակի մասին հստակ տվյալներ։ Վերլուծաբանները կարծում են, որ դրանք տեղադրվելու են Սիրիայի սահմանին կից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանիահուն հայտարարել էր, որ «Իսրայելը խստագույն կերպով պատասխան կտա ցանկացած օդային հարձակումներին»։ Նա հավանաբար մեկնաբանում էր Սիրիայի ակնարկները, որ ՆԱՏՕ-ի հարձակման դեպքում բացառված չէ` հարված կհասցվի Իսրայելին։

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Ռազմական


05/09/2013