Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԴԻԿ ԸՆՁԻ ԼԱՎ Է…



Ասում են՝ տարեց մամիկն արդեն հոգնել էր ամեն օր ծեծված, ջարդված որդուն տուն ընդունելով ու մի օր էլ այսպես դիմում է որդուն.
-Բավական եղավ կռիվների մեջ ընկնես, տղա՛ ջան, էդ ինչի ուրիշ տղաները ամեն օր տնից դուրս կգան ու առանց պատառոտված շորերի, առանց ծեծուջարդի տուն կգան:

– Մարե, նրանց մեր կքրվին, նրանք ձեն չըն հանի:

-Էհ, ինչ էնինք, դու էլ ձեն մի հանի, համ էլ, տղա՛ ջան, օր ընձի կքրվին` էդիկ ընձի լավ է, դու մենակ կռիվ մի արա,- փարատում է իր որդուն խրատող մամիկը:

Այսպես տարեց մամիկի ու որդու հարց ու պատասխանը դարձել է անեկդոտի նման մի բան: Պատմում են, ծիծաղում: Ու հիմա էդ նույն մամիկի ծոռը պիտի զորակոչվի հայոց բանակ: Խնջույքին, քեֆ-ուրախությանը հավաքվել են ազգ- բարեկամները, ծանոթ-մտերիմները: Զինվորի մայրը, ընտանիքի հարսը՝ զորակոչվող զինվորի մայրը, լսել է գերդաստանի այս պատմությունը և իր բազմաթիվ խրատ- խորհուրդներից հետո սեղանակիցների տրամադրությունը բարձրացնելու համար վերհիշում է այս պատմությունը, ապա դիմելով որդուն` ասում է.

-Տղա՛ ջան, կռիվ չենիս, թե մեր էլ կքրվին, թող քրվին, մորդ փեշերն իրար չեկան: Համ էլ՝ էդիկ ընձի լավ է:

Ու ընդհանուր աղմուկ-ծիծաղով, սրամիտ, համով- հոտով, հերոսական պատմություններով նրանք բանակ են ճանապարհում իրենց որդուն:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #35 (1002) 5.09.2013 – 11.09.2013, Հոգևոր-մշակութային


05/09/2013