ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ 5 ԵՎ 10 ԿՄ ԵՐԹԱՐՇԱՎՆԵՐԻՑ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՎԱՇՏ» ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության մարզական միջոցառումների պլանի համաձայն՝ 2011թ. մարտի 1-ից ապրիլի 16-ը, երեք փուլով, անցկացվում է 5-10 կմ երթարշավից «լավագույն վաշտ» մրցույթը: Հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների միջև մրցույթը անցկացվում է 5 կմ երթարշավից, իսկ հետախուզական ստորաբաժանումների միջև` 10 կմ երթարշավից: Այս մրցումները զինված ուժերում անցկացվում են 2006թ.-ից:
Մրցույթի նպատակը զորամասերում ֆիզիկական պատրաստության դերի ու նշանակության բարձրացումն է և զինծառայողների ռազմակիրառական հմտությունների զարգացումը:
Այս մրցումների ժամանակ ստորաբաժանումների խնդիրը ոչ թե պարզապես նորմացույցի գերազանց կատարումն է, այլ առավել բարձր ցուցանիշների հասնելը (եզրափակիչ դուրս եկած բոլոր վաշտերն էլ նորմացուցը կատարում են գերազանց)։ Այստեղ արդեն կարևորվում է յուրաքանչյուր վայրկյանը, և այդ վայրկյանները խնայելու համար անհրաժեշտ են լինում ֆիզիկական ու հոգեբանական մեծ ճիգեր և, ամենակարևորը, դրսևորում է անձնակազմի համագործակցությունն ու փոխօգնությունը:
Հաղթող վաշտերը պարգևատրվելու են փոխանցիկ գավաթներով, որոնց վրա փորագրված են լինելու այս մրցումներում նախորդ տարիների հաղթողների տվյալները, ինչը էլ ավելի կթեժացնի պայքարը՝ հաջորդ տարի ավելի լավ արդյունք ցուցաբերելու և նոր ռեկորդներ սահմանելու համար: