ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ
Օրը մթնել է, գիշեր է կարծես,
Թուխպը կախվել է, լցվել է ասես,
Եվ լիքն է, իրավ, սիրտը երկնքի,
Ուզում է գոռալ ցավից երկունքի:
Երկինքը անձրև կամ ձյուն կծնի,
Կգրկի նրան երկիրը բարի,
Եվ կմոռացվի ցավը երկունքի,
Երբ կդատարկվի սիրտը երկնքի:
♦♦♦
Ջուր եմ ման գալիս, մաքու՜ր, զուլալ ջուր,
Եվ մի սուրբ հոգի` անբիծ, անարատ,
Որ իմ պիղծ հոգին դարձնի մաքուր,
Սրբի, փայլեցնի օրս անհավատ:
Հոգելվացման մեծ պահանջ ունեմ,
Բայց արդյո՞ք անբիծ մեկին կգտնեմ…
ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐՓԻՆԵ
զորամասի գրադարանավարուհի