Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ…



Քանի՜ սերունդ է քո նվիրական տեսիլքը փայփայել իր բաղձալի երազներում, քանի հայորդու աննկուն կամքն է վանդակվել խորհրդային բանտերում, քանի ազատաբաղձ պոռթկում է ճզմել տոտալիտար ռեժիմի մամլիչը… բայց քո տենչանքը մեր հոգիներում ոչ ոք չէր կարող սպանել։ Այդ տենչանքը մեզ Ազատության հրապարակ բերեց՝ քեզ գտնելու այլեւս անկասելի կամքով, քո գոյության համար կյանքը չխնայելու պատրաստակամությամբ։ Դու էիր մեզ այդքան միակամ, անձնազոհ, հպարտ ու հերոսական դարձրել։ Կենաց□մահու կռվի բոցերում ծնվեց քո ամենաթանկ զավակը՝ Ազգային բանակը, քո լինելության, քո անվտանգության առաջին երաշխավորը։ Նա մեծացավ, հասակ առավ, պնդեց բազուկը, զորացրեց ոգին եւ այսօր կանգնած է անսասան իր բիբլիական հողի վրա, կանգնած է հզոր ու անպարտ, հայրենասեր ու հերոսական։ Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 22-րդ տարեդարձը՝ ազատագրված Արցախով, հաղթանակած բանակով։ Թող չկտրվի հաղթանակներիդ դարերից եկող ոսկե շղթան, եւ հավերժական լինի երթդ։

Խորագիր՝ #37 (1004) 19.09.2013 – 25.09.2013, Պատմության էջերից


19/09/2013