Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ



Մեր պատմական անցյալը և ներկան լի են մեր ժողովրդի կյանքի և մաքառման հերոսական և ողբերգական դրվագներով:

Բնականաբար, յուրաքանչյուրս ուզում ենք պարզել մեր տոհմի դերը և տեղը մեր ժողովրդի պատմության, մշակույթի կերտման գործում:

Իմ տոհմաբանական ծագման իմացությունը սահմանափակվում է պապիս պապով: Ըստ պապիս պատմածների՝ իր պապը եղել է մեծահարուստ ընտանիքի յոթ արու զավակներից միակը, որը հրաշքով մազապուրծ է եղել համիդյան ջարդերից և տեղափոխվել է Արևելյան Հայաստան: Ունենալով փայլուն բժշկական կրթություն, հիմնովին տիրապետելով հայկական դեղաբուժությանը` շատ շատերի կյանքն է փրկել և մեծ ճանաչում և հարգանք է վայելել Շիրակի հարթավայրում:

Թե ովքեր են եղել իմ տոհմի ավելի վաղ ճյուղերը, ինձ համար մնում է անհայտ: Սակայն ճանաչելով պապիս, տեսնելով հորս և հորեղբայրներիս Մեծ հայրենականի բազմաթիվ շքանշանները և մեդալները, մեր տոհմի երիտասարդ սերնդի մասնակցությունը Արցախյան ազատամարտերին՝ հիմք ունեմ ենթադրելու, որ իմ տոհմը եղել է մեր ժողովրդի արժանավոր տոհմերից մեկը:

Մտորումները այս թեմայի շուրջ ինձ հանգեցրին միակ հետևության` յուրաքանչյուրիս տոհմը բջիջն է մեր ժողովրդի և իր ներդրումն ունի նրա պատմության, մշակույթի և հոգևոր հարստության կերտման գործում: Հերոսական մի ժողովրդի, որը միշտ եղել է, կա ու կլինի:

Խորին հարգանքներով` Արքիմեդ Վարդանյան
ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի ծառայող-դասախոս

ՁՈՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ

Եկել ենք հեռվից ու գնում հեռու,

Բարդ ու դժվար է եղել մեր ուղին,

Ապրել ենք, արարել ու մաքառել

Երբեմն երերել, ծնկի չենք իջել,

Մեր թիկունքը երբեք գետնին չի դիպչել,

Որպես հողմածեծ քարաժայռ

Մենք միշտ կանգուն ենք մնացել:

Խորագիր՝ #39 (1006) 3.10.2013 – 9.10.2013, Հոգևոր-մշակութային


04/10/2013