ԻՐԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԼՐՏԵՍՆԵՐԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մեղադրանք են ներկայացրել մի խումբ իսրայելական լրտեսների, հաղորդում է իրանական «Մեհր» տեղեկատվական գործակալությունը: Ըստ դատավոր Դադխոդա Սալարիի` լրտեսական ցանցն ստեղծել են երեք մարդիկ, ովքեր հավաքագրել են ևս 60 հոգու` նպատակ ունենալով ընդվզել իրանական ռեժիմի դեմ: Ըստ Սալարիի` կալանվածներից շատերը խոստովանել են իրենց մասնակցությունը լրտեսական գործողություններին:
Խորագիր՝ #43 (1010) 31.10.2013 – 6.10.2013, Ռազմական