ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԸ
Շարքային
ԱՐՏԱԿ ՍՄԲԱՏՅԱՆ
Դասակի հետախույզ-հեռաչափող շարքային Արտակ Սմբատյանը սովորում է ՀՊՃՀ կիրառական մեխանիկա ֆակուլտետի 2-րդ կուրսում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել կարգապահությամբ, ծառայական պարտականությունների կատարման բարձր պատասխանատվությամբ։
-Շատ լավ է տիրապետում մասնագիտությանը,- ասաց հրետանային դիվիզիոնի հրամանատար փոխգնդապետ Ա. Բաբասյանը։
-Ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունես,- հարցնում եմ նրան։
-Զորացրվելուց հետո ամբողջովին նվիրվելու եմ ուսմանը։
Խրախուսանքների ցանկում համեստորեն հիշատակում է տասնօրյա արձակուրդը։
-Զինվորի համար ամենից ցանկալի խրախուսանքը արձակուրդն է,- ասաց շարքային Սմբատյանը։
Կրտսեր սերժանտ
ՏԱՐՈՆ ԱՐՇԱԿՅԱՆ
Ջոկի հրամանատար կրտսեր սերժանտ Արշակյան Տարոնը ցուցաբերած ֆիզիկական բարձր պատրաստականության ու ցուցանիշների համար 2010թ. արժանացել է ԶՈՒ «Լավագույն մարզիկ» կրծքանշանի։ Նրա հոբբին բռնցքամարտն է։
-Զորացրվելուց հետո շարունակելու եմ մարզումներս, ուզում եմ լուրջ արդյունքների հասնել,- վստահեցնում է Տարոնը։
Շարքային
ԱԼԲԵՐՏ ԹՈՐՈՍՅԱՆ
Շարքային Ալբերտ Թորոսյանը ջոկի ավագ հետախույզն է։
-Մասնագիտությանը շատ լավ է տիրապետում, կարգապահ զինվոր է, միշտ հանդես է գալիս խելամիտ առաջարկություններով,- իր ենթակային ներկայացրեց դիվիզիոնի հրամանատար Ա. Բաբասյանը։
ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուս.՝ փոխգնդապետ Հ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ եւ
մայոր ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ