20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԱԶԳԻ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐ
Քրիստափոր Տեր-Սերոբյան. հայտնագործել է ԱՄՆ թղթադրամների կանաչ գույնը, որն անհնարին է նմանակել: Սրա համար նա ստացել է 6000 դոլար:
♦♦♦
Ալեք Մանուկյան. հայտնագործել է ջրի ծորակը:
♦♦♦
Արտաշես Հայկանյան. հայտնագործել է հեղուկ ըմպելու ճկուն ձողիկները:
♦♦♦
Էմիկ Ավագյան. լինելով ի ծնե հաշմանդամ` հայտնագործել է ձեռքերով ղեկավարվող հաշմադամի սայլակը: 1961թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին նրան պարգևի է արժանացրել` համաշխարհային նշանակության խնդրի լուծման մեջ անգնահատելի ավանդի համար:
♦♦♦
Ժիրայր Թեզել. հայտնագործել է մազի ֆոլիկուլը, մազերի իմպլանտացիայի մեթոդը:
♦♦♦
Հայ նշանավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ռուսաստանի Ցիալկովսկու անվան տիեզերագիտության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Քեմուրջյանին է պատկանում աշխարհում առաջին լուսնագնացի և մարսագնացի գյուտը: Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիան 2010 թվականին «Լուսնագնացի» արձակման 40-ամյակի առթիվ ստեղծել է Քեմուրջյանի անունով հուշամեդալ, որով պարգևատրվում են տիեզերագնացության բնագավառում զգալի ավանդ ունեցողները և տիեզերագիտության նվաճումները ներկայացնող լավագույն հեղինակները:
Խորագիր՝ #46 (1013) 21.11.2013 – 27.11.2013, Պատմության էջերից