Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱՄԱԿ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ



Սիրելի բարեկամներ, վերջերս ես մի նամակ ստացա իմ լավ ընկեր Էդուարդ Աթանեսյանից: Նա պատմեց ինձ, որ իր տասը տարեկան տղան` Բենիամինը, նամակ է գրել Հայոց բանակին: Երբ ես տեսա երեխայի ձեռքով գեղեցիկ ձևավորված ծրարը և կարդացի դրանում եղած նամակը, իսկույն որոշեցի ներկայացնել այն բոլորին: Հուզիչ էր տեսնել այս փոքրիկ տղայի ստեղծագործական մոտեցումը իր նամակին և բացահայտել այն խորը ասելիքը, խորը «մեսիջը», որն առկա է դրա բովանդակության մեջ: Իհարկե, առաջին հերթին ես խնդրեցի իմ ընկերոջը թույլ տալ ներկայացնելու, հրապարակելու իր տղայի նամակը և միայն նրա բարի թույլտվությունը ստանալուց հետո որոշեցի գրել այս հոդվածը:

Օտարազգի իմ բազմահազար ընթերցողներին նամակի բովանդակությունը և հիմնական ասելիքը հասանելի դարձնելու համար ես խնամքով թարգմանել ու մանրամասն ներկայացրել եմ անգլերենով: Արտասահմանցի ընթերցողներիս նշել եմ, թե որքան հզոր է Հայոց բանակը, և թե ինչպես է երեխան հպարտանում մեր բանակով ու զինվորով: Իսկ ահա հայ ընթերցողներիս համար ստորև պարզապես ներկայացնում եմ նամակի տեսածրումը (սկանը):

Ես հպարտ եմ այս բալիկով, քանի որ այնքան շատ հայրենասիրություն կա նրա մեջ, այնքան շատ սեր ու նվիրում իր Հայրենիքի նկատմամբ: Նա սիրում է իր Պետությունն ու պետական խորհրդանիշները և պատրաստ է ծառայել սիրելի Երկրի համար: Նա անպայման ապրելու է իր Հայրենիքում` Հայաստանում: Կարծում եմ, որ փոքրիկ տղայի այս նամակը շատ ուսանելի է…

Շնորհակալություն իմ լավ ընկերոջն ու նրա ընտանիքին, որ այսպիսի զավակ են դաստիարակել: Շնորհակալություն նաև փոքրիկ տղային և այն երիտասարդ պայծառ սերնդին, որն արարելու է մեր Պետության վաղվա օրը:

ԱՌԼԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
գրող, բլոգեր

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Բանակ և հասարակություն


28/11/2013