Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԻԾԱԾ ՔԱՐԸ



Որոտանի ձորահովիտներից մեկում, ճամփեզրի մոտ, կան ցցված եւ թեքված ժայռեր, որոնցից մեկը հիշեցնում է արձանացած մարդու, մյուսը՝ կալ անելիս քարացած եզների, իսկ կենտրոնի ավազահատիկ բարձրությունը՝ կալսած հացահատիկի մի կույտ։ Ժողովուրդը «Անիծած քար» է կոչում ձորահովտի այս կանաչազուրկ, գորշ մասը։ Այստեղով անցնելիս մարդիկ, հնավանդ սովորության համաձայն, կանգ են առնում մի պահ, ատելությամբ նայում ժայռերին եւ անեծքի խոսքեր շպրտելով քարացած մարդուն՝ շարունակում են ճանապարհը։

Ասում են, թե քարացած այդ մարդը մի ագահ հարուստ է եղել, ով իմանալով իր կալվոր ծառայի՝ կալատեղով անցնող աղքատ մարդուն մի բուռ ցորեն տալու մասին, վռնդում է նրան աշխատանքից։ Յոթ երեխի տեր կալվորի պառավ մայրն անիծում է հարուստին, եւ նրա անեծքից քար են դարձել թե՛ ագահ հարուստը, թե՛ եզները եւ թե՛ հացահատիկը։

Խորագիր՝ #47 (1014) 28.11.2013 – 4.12.2013, Հոգևոր-մշակութային


28/11/2013