ՀԵՏԱՔՐՔԻՐ Է…
Դելֆինները մեկ աչքը բաց են քնում:
♦♦♦
Կովի կաթից ալերգիա ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի մեծ է, քան մյուս բոլոր սննդամթերքներից:
♦♦♦
Ի տարբերություն արեգակնային համակարգի մյուս 7 մոլորակների, Երկիր մոլորակը միակն է, որի անվանումը կապ չունի ինչ-որ աստվածության հետ:
♦♦♦
Հնարավոր չէ փռշտալ, առանց աչքերը թարթելու:
♦♦♦
Մաստակն ունի 9000 տարվա պատմություն:
♦♦♦
Թրթուրը 4 քիթ ունի:
♦♦♦
Ընձուղտը մաքրում է աչքերը 21 դյույմ երկարություն ունեցող լեզվի միջոցով:
♦♦♦
Միջին հաշվով մարդն օրվա մեջ ծիծաղում է մոտ 10 անգամ:
♦♦♦
Ջայլամի աչքն ավելի մեծ է, քան ուղեղը:
♦♦♦
20 երեխայից միայն մեկն է ծնվում բժշկի կանխորոշած օրը:
♦♦♦
Եթե մարդու մարմնի ատոմներից հեռացվի դատարկ տարածությունը, ապա այն ամենը, ինչ կմնա, կարող է անցնել ասեղի անցքով:
♦♦♦
Հավի ամենաերկար թռիչքը տևել է 13 վայրկյան:
♦♦♦
Եթե բոլոր չինացիները կանգնեն աթոռին և միաժամանակ ցատկեն ներքև, երկիրը ուղեծրից դուրս կգա:
♦♦♦
Իսկ դուք գիտեք, որ ամենաերկար նախադասությունը Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպում է: Այն կազմված է 823 բառից:
♦♦♦
Ի դեպ՝ մարդու ոսկրերը իրենց ամրությամբ գերազանցում են երկաթին և գրանիտին:
♦♦♦
Մի անգամ՝ 1979թ. փետրվարի 18-ին, Սահարայի անապատում ձյուն է եկել:
♦♦♦
Լեոնարդո դա Վինչին երկար ժամանակ չէր կարողանում 2 բնորդ գտնել «Խորհրդավոր ընթրիք» կտավի կենտրոնական կերպարներին պատկերելու համար: Ի վերջո, Քրիստոսի բնորդ է դառնում եկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: Եվս 3 տարի նա փնտրում է Հուդայի բնորդին և մի օր հանդիպում մի կեղտոտ հարբեցողի, որին, հրավիրելով պանդոկ, անմիջապես սկսում է պատկերել որպես «Հուդա»: Երբ վերջինս ուշքի է գալիս, խոստովանում է, որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ, երբ երգում էր երգչախմբում: Այդ ժամանակ նա մարմնավորել էր Քրիստոսի կերպարը:
♦♦♦
Կիվիի պտուղներն իրենց հատկություններով շլացրել են գիտնականներին։ Ճապոնացի գիտնականները գտնում են,որ կիվիից օգտակար միրգ չկա: Նրանք ուսումնասիրել են բազմաթիվ մրգեր և եզրակացրել, որ կիվին իր օգտակարությամբ գերազանցում է նարնջին, խնձորին, կիտրոնին և մյուսներին: Ամենաօգտակարը դեղին կիվին է, թեև մեզ ծանոթ կանաչը պակաս չէ: Իհարկե, գիտնականները էքսպերիմենտ են արել։ Նրանք մի քանի կամավորի առաջարկել են օրական ուտել երեք կիվի և հետևել են նրանց ինքնազգացողությանը, ինչը հոյակապ է եղել: Գիտնականները դա բացատրում են կիվիի մեջ պարունակվող մեծ քանակի անտիօքսիդանտներով: Կիվին կարող է կանխել այնպիսի մահացու հիվանդություններ ինչպիսիք են աթերոսկլերոզը, սրտի անբավարարությունը, Ալցհեյմերի հիվանդությունը, քաղցկեղը և Պարկինսոնի հիվանդությունը։
♦♦♦
Աշխարհի ամենամեծ շունը դանիական դոգ Գիբսոնն է: Ուղղահայաց վիճակում նրա երկարությունը հասնում է 2 մետր 10սմ-ի: Շան թաթի չափսն է 40-41 սմ: Իսկ աշխարհի ամենափոքր շունը Բու-Բու-ն է, որի բոյը 10 սմ է, իսկ քաշը՝ 680 գրամ:
♦♦♦
Լաս Վեգասի ոչ մի խաղատանը չկա ժամացույց։
♦♦♦
Եթե ծորակից յուրաքանչյուր վայրկյանը մեկ ծորա մեկ կաթիլ ջուր, ապա մեկ տարի անց արդեն 10,000 լիտր ջուր հոսած կլինի։
♦♦♦
Ընդամեը մեկ կաթիլ նավթը 25 լիտր ջուրը խմելու համար անպիտան է դարձնում։
♦♦♦
Առաջին դեղատունը եղել է Բաղդադում։
♦♦♦
Առաջին պաղպաղակ-սրճարանը բացվել է 1672 թվականին` Ֆրանսիայում։
♦♦♦
Հուլիոս Կեսարը, Ալեկսանդր Մակեդոնացին եւ Ֆյոդոր Դոստոեվսկին տառապել են էպիլեպսիայով։
♦♦♦
Շարժվող օդանավից օդապարիկով առաջին հաջող թռիչքը կատարել է կապիտան Բարրին (1912 թ.), Սենտ Լուիս քաղաքում։
♦♦♦
17-րդ դարում ջերմաչափի մեջ սնդիկի փոխարեն օգտագործում էին կոնյակ։
Խորագիր՝ #48 (1015) 5.12.2013 – 11.12.2013, Պատմության էջերից