ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՃԱՊՈՆԻԱՅԻՆ ՀԱՅՏՆԵԼ ԻՐ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՈՒՂԵԳԾԵՐԸ
Ճապոնիայի կառավարությունն իր հավանություն է հայտնել ազգային անվտանգության նոր մարտավարության վերաբերյալ, որը հնարավորություն կտա մեծացնել զինված ուժերին հատկացվող ծախսերը և կմեծացնի ռազմական հնարավորությունները: Տոկիոն մտադիր է վերազինել ռազմական բազան, ստեղծել նոր ռազմական ստորաբաժանումներ, ավելացնել մշտական մարտական հերթապահության մեջ գտնվող զորամիավորումների համակարգը: Իր նոր ռազմավարության մասին Ճապոնիան հայտարարել է դեկտեմբերի սկզբներին, երբ կտրուկ վատթարացել էին հարաբերությունները Չինաստանի հետ` վերջինիս ՀՕՊ նոր համակարգրերի տեղադրման պատճառով:
Նոյեմբերին Պեկինը որոշել էր Արևելա-Չինական ծովում գործարկել հակաօդային պաշտպանության հայտնաբերման և նույնականացման նոր գոտին, որը համընկնում է Ճապոնիայի և Հարավային Կորեայի նույն գոտիների հետ: Ըստ Չինաստանի պահանջների` հիշյալ գոտի մուտք գործող բոլոր ինքաթիռները պարտավոր են ներկայացնել իրենց ուղեգիծը, հակառակ դեպքում չինական կողմը կարող է դիմել համապատասխան քայլերի: Ճապոնիան հրաժարվել է այդ պահանջների կատարումից, քանի որ այդ նույնականացման գոտու մեջ մտել են նաև վիճելի համարվող տարածքներ, այդ թվում` Սենկակու կղքիները:
Խորագիր՝ Նորություններ