Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐԻԱՅԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎԱԾ Է



Սիրիայի հազար տոննայից ավելի արդյունաբերական քիմիկատները և թունավոր նյութերը դուրս բերելու ծրագիրը մեկնարկել է: Ինչպես հայտնում է Panorama.am-ը, հղում անելով Reuters գործակալությանը, Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) դեկտեմբերի 19-ին Սիրիայի սահմաններից դուրս քիմիական զենքը ոչնչացնելու տենդեր է հայտարարել:

Նախատեսվում է, որ մրցութը կավարտվի հունվարի վերջին: Անվտանգության նկատառումներից ելնելով` ՔԶԱԿ-ի պաշտոնյաները ցանկանում են սահմանափակել ընկերությունների թիվը` դրանք հասցնելով մեկի կամ երկուսի:

Թունավոր նյութերը Սիրիայից դուրս են բերվելու դանիական և նորվեգիական նավերով, ու տեղափոխվելու են Իտալիայի նավահանգիստ: Իտալիայից քիմիական նյութերը տեղափոխվելու են ԱՄՆ բեռնատար Cape Ray նավի վրա, որտեղ էլ վերջնական ոչնչացվելու են:

Խորագիր՝ Նորություններ


20/12/2013