ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ 40 ՄԼՆ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Ցանցահենները կոտրել են շուրջ 40 մլն ամերիկացիների դեբեդային և վարկային քարտերի տվյալները, ովքեր հանդիսանում են Target մանրածախ վաճառք իրականացնողի հաճախորդները:
Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ The Wall Street Journal-ին հղումով, հաքերային հարձակման մասին հայտնի է դարձել չորեքշաբթի, իսկ հինգշաբթի Target-ը հաստատել է այն: Ընկերությունում կարծում են, որ արտահոսքը տեղի է ունեցել նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում: Չարագործներին հասանելի են դարձել գնորդների անունները, նրանց քարտային համարները և CVV վավերականության կոդերը:
Խորագիր՝ Նորություններ