Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՀԱՆԻ. ԻՐԱՆԸ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ԱՄՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Իրանի նախագահ Հասան Ռուհանին գերմանական Süddeutsche Zeitung թերթում գրել է, որ իր երկիրը ցանկանում է բարելավել երկկողմ հարաբերությունները ոչ միայն ԱՄՆ-ի, այլ և մյուս երկրների հետ: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ըստ Իրանի նախագահի` Թեհրանը մտադիր է հանել լարվածությունը հարաբերություններում, որը պահպանվում է վերջին տարիներին: Միաժամանակ Հասան Ռոուհանին հայտարարել է, թե անհնար է մոռանալ այն ամենը, ինչ կատարվել է վերջին 60 տարիներին, բայց նաև կոչ է արել կողմնորոշվել ապագային:

«Իրանը պատրաստ չէ հրաժարվել խաղաղ ատոմի մշակման իր իրավունքից, սակայն երբեք չի փորձել միջուկային զենք ստեղծել»,-ասել է Իրանի նախագահը:

Խորագիր՝ Նորություններ


24/12/2013