ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ
Չինական China National Nuclear Corporation ընկերությունը պատրստվում է 6,5 մլրդ դոլարի ներդրում կատարել Պակիստանի Կարաչի քաղաքում միջուկային երկու ռեակտորների շինարարության համար: Ինչպես հաղորդում է Reuters-ը` յուրաքանչյուր ռեակտորի հզորությունը կկազմի 1100 մեգավատտ էլեկտրաէներգիա: Պեկինի աջակցությունը Իսլամաբադին արդեն իսկ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների շրջանում: Միաժամանակ Չինաստանի պաշտոնյաները պնդում են, թե նման համագործակցությունը կրում է բացառապես խաղաղ բնույթ:
Խորագիր՝ Նորություններ