Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ» ՃԱՆԱՉՎԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ



Եգիպտոսում նախկինում իշխող «Մահմեդական եղբայրներ» քաղաքական շարժումը ահաբեկչական խմբավորում է ճանաչվել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է news.am-ը, հայտարարել է Եգիպտոսի գործող վարչապետ Հազեմ ալ-Բեբլավին: Կազմակերպությունն ահաբեկչական է ճանաչվել Մանսուր քաղաքում տեղի ունեցած պայթյուններից հետո, որոնց զոհ էր դարձել 14 մարդ, ավելի քան 130-ը վիրավորվել էին: Կազմակերպության գործունեությունն արգելվել է դատարանի կողմից, իսկ դրա ֆինանսական հոսքերը սառեցվել են Կահիրեի Թահրիր հրապարակում զանգվածային ելույթներից ու բախումներից հետո:

Խորագիր՝ Նորություններ


25/12/2013