Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱԿ-Ն ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆՈՒՄ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ԹԻՎԸ



ՄԱԿ-ը նախատեսում է շուրջ 12 հազարով ավելացնել Հարավային Սուդանում խաղաղապահների թիվը: Նման նախաձեռնության մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը: Հարավային Սուդանում հակամարտող կողմերին նա նաև նախազգուշացրել է մարդկության դեմ հանցագործության համար հետապնդելու հնարավորության մասին:

Հարավային Սուդանի տարածքում մարտերը շարունակվում են դեկտեմբերի 15-ից ի վեր՝ երկրի նախագահ Սալվա Կիիրին պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո:

Խորագիր՝ Նորություններ


25/12/2013