ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ
Մեծարգո պարոն պաշտպանության նախարար
Դեկտեմբերի 16-ին ես ներկա էի զինվորական հավաքակայանում տեղի ունեցող վիճակահանությանը, որին մասնակցում էր նաև իմ որդին։ Ամեն ինչ տեղի ունեցավ բարձր մակարդակով, հիանալի կազմակերպված։
Ռազմական ոստիկանության աշխատակիցները վիճակահանության մասնակիցների հարցերին տալիս էին սպառիչ պատասխաններ և փորձում էին հնարավորինս օգտակար լինել զինակոչիկների ծնողներին։
Պարոն Ս.Օհանյան, ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ` նման հիանալի նախաձեռնության համար։ Շատ ուրախ ենք, որ մեր որդին ծառայում է Հայաստանի Հանրապետության բանակում, և որ ունենք այսպիսի հրաշալի, բարի և ժողովրդին նվիրված պաշտպանության նախարար։
ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ժամկետային զինծառայող Արթուր Արշամի Առաքելյանի մայր