ԻՐԱՆԻ ԽՈՐՀԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՄՆ-ԻՆ
Իրանը կհարստացնի ուրանը մինչև 60%, եթե ԱՄՆ նոր պատժամիջոցներ կիրառի իր դեմ: Այսպիսի օրենդսրական նախաձեռնությամբ հանդես են եկել Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի պատգամավորները: Օրինագիծն ստորագրել են 100 օրենսդիրներ, և այն մոտակա օրերի ընթացքում կքննարկվի Մեջլիսի խորհրդում: Այն սկսել են մշակել, երբ ԱՄՆ Կոնգրեսի անդամները քննարկման են դրել մի օրինագիծ, որով նախատեսվում է մեկ տարով բոյկոտել իրանական նավթի ներկրումը:
Խորագիր՝ Նորություններ