Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՂԸՐՂԸԶՍՏԱՆՆ ՈՒ ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ ԶՈՐՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՑ



Տաջիկստանն ու Ղրղըզստանը պայմանավորվել են հեռացնել զինվորական ստորաբաժանումները սահմանամերձ հակամարտության գոտուց: Նման որոշում կողմերը կայացրել են բնակցությունների արդյունքում:

Հունվարի 11-ին հրաձգություն էր տեղի ունցել ղըրղըզական ու տաջիկական ստորաբաժանումների միջև, որոնց ընթացքում նռնականետեր են կիրառվել: Հակամարտության արդյունքում տուժել է ութ մարդ՝ վեց ղըրղըզ ու երկու տաջիկ: Ղըրղըզստանի կառավարությունում պնդում են, որ կրակ են բացել տաջիկական կողմից ու որոշում է կայացվել ժամանակավորապես փակել Տաջիկստանի հետ բոլոր սահմանային ու մաքսային կետեր: Հիշեցնենք, որ Ղըրղըզստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ երկրներ են:

Խորագիր՝ Նորություններ


15/01/2014