Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ո՞Վ Է ԳԵՆԵՐԱԼԻՍԻՄՈՒՍԸ



Զինվորական բարձրագույն կոչումը գեներալիսիմուսն է (լատիներեն՝ ամենագլխավոր)։ Այն որպես տիտղոս սկզբում շնորհվել է եվրոպական այս կամ այն երկրի միայն թագավորական ընտանիքի անդամներին, իսկ ավելի ուշ արդեն որպես կոչում՝ պատերազմի ժամանակ աչքի ընկած ռազմական գործիչներին՝ հատկապես զինված ուժերի գլխավոր հրամանատարներին։

Հայտնի է, որ 1596թ. առաջին անգամ այդ տիտղոսը Ֆրանսիայի արքա Կարլոս 9-ը շնորհել է իր եղբորը՝ Անրի Անժույցուն, որը հետագայում նույնպես դարձավ Ֆրանսիայի թագավոր՝ Հենրիխ 3-րդ անունով։

Ռուսաստանում այդ կոչումն օրինականացրեց Պետրոս 1-ը, եւ նրա հրամանով 1696թ. Ազովի արշավանքի ժամանակ ռուսական ցամաքային զորքերը գլխավորած իշխան Շեյնն ստացավ գեներալիսիմուսի աստիճան։

Զինվորական այս կոչման համար գոյություն չունի որոշակի սահմանված կանոնակարգ։ Լատինաամերիկյան որոշ երկրների դիկտատորներ իրենք իրենց են շնորհել այդ զինվորական բարձրագույն կոչումը։ Ուստի միշտ չէ, որ վերջինս արտահայտում է ռազմական գործչի իսկական էությունը։

Մինչ այժմ այդ կոչումը շնորհվել է 76 հոգու, որոնք ներկայացնում են շուրջ 120 ազգություն։ Գեներալիսիմուսի տիտղոսակիրների մեջ ամենաշատը ֆրանսիացիներն են՝ 16 հոգի, նրանց հետեւում են ավստրիացիներն ու անգլիացիները (8-ական հոգի)։ Զորահրամանատարների այդ փաղանգում չինացիներն ու ռուսներն ունեն 4-ական ներկայացուցիչ, իսկ ահա թուրքերը՝ 5□ը։ Չեչնիայի եւ Դաղստանի լեռնականներին գլխավորած իմամ Շամիլը (1797-1871) երկար տարիներ ռուսներին ցույց տված դիմադրության համար Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից արժանացել էր գեներալիսիմուսի կոչման։

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային


16/01/2014