Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԱ ԲԱՐՁՐԱՑԵԼ ԷՐ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԸ



Անգլիացի դիվանագետ, քաղաքական գործիչ Ջեյմս Բրայսը Եվրոպայի առաջին այն մտավորականներից էր, որ իր ձայնը բարձրացրեց Օսմանյան կայսրության հայահալած քաղաքականության դեմ, բազմիցս անդրադարձավ հայ ժողովրդի ճակատագրին, հանդես եկավ նրա շահերի պաշտպանությամբ։

1894թ. հայկական ջարդերի ժամանակ անգլիական եւ ամերիկյան մամուլում Բրայսը հանդես եկավ թուրքերի վայրագությունները մերկացնող բազմաթիվ հոդվածներով։ 1916թ. նրա խմբագրությամբ եւ ընդարձակ առաջաբանով Լոնդոնում հրատարակվեց «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ.» փաստաթղթերի ժողովածուն («Կապույտ գիրք»), որտեղ զետեղված են բազմաթիվ հաղորդագրություններ եւ վկայություններ հայկական կոտորածների ու տեղահանությունների վերաբերյալ։

Անգլիայի պառլամենտի անդամը 1920թ. փետրվարին Լորդերի պալատում արտասանած ճառում մեղադրեց քեմալականներին Կիլիկիայի հայերին հետապնդելու համար, քննադատեց Բրիտանիայի վարած քաղաքականությունը Հայկական հարցում։

Նա 1876թ. հիմնել էր Անգլո-հայկական ընկերությունը, իսկ 1893-ին՝ Անգլո-հայկական ասոցիացիան։ Երկու անգամ այցելել էր Հայաստան, բարձրացել Արարատի գագաթը։

Բրայսը բարեկամական սերտ կապերի մեջ էր բազմաթիվ հայ քաղաքական ու մշակութային գործիչների, հատկապես՝ Պողոս Նուբար փաշայի եւ Արշակ Չոպանյանի հետ։

Խորագիր՝ #01 (1019) 15.01.2014 – 22.01.2014, Հոգևոր-մշակութային


16/01/2014