Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-ԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ԶՐԱՀԱՄԵՔԵՆԱ



Ամերիկյան բանակի ղեկավարությունը Կոնգրեսում հիմնավորել է նոր սերնդի զրահամեքենա ստեղծելու անհրաժեշտությունը: Բանն այն է, որ եղած զրահամեքենաների արդիականացումն այլևս անիմաստ է, քանի որ նոր տեխնոլոգիաների կիրառումն այդ զրոհամեքենաներում անհնար է: Նոր սերնդի զրահամեքենան մշակվելու է` հաշվի առնելով Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան զորքերի վերջին 10 տարիների ռազմական գործողությունների փորձը:
Նոր զրահամեքենան պետք է ունակ լինի տեղափոխելու 9 զինվոր, ունենալու է հանովի-դնովի զրահ, կառուցված է լինելու բաց ճարտարապետության սկզբունքով, արդիականացվելու հնարավորություն և շահագործման 7 տարի ժամկետ: Ակնկալվում է, որ մեկ զրահամեքենայի գինը կլինի 9-10.5 մլն դոլար, իսկ յուրաքանչյուր մղոնն (1.6 կմ) անցնելու ինքնարժեքը` 200 դոլար:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


21/03/2011