ԱՄՆ-Ը ՀԵՏԵՎՈՒՄ Է ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը ամբողջ աշխարհի, այդ թվում Ռուսաստանի մոտ հարյուր հազար համակարգիչների վրա տեղադրել է հատուկ ծրագրեր, որոնք թույլ են տալիս լրտեսել, եթե անգամ համակարգիչը միացված չէ ինտերնետին: Այս մասին հաղորդում է New York Times պարբերականը՝ վկայակոչելով փաստաթղթերը, որոնք տրամադրել է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Ըստ աղբյուրի` գաղտնալսման հիմնական նպատակակետերն են եղել Ռուսաստանի եւ Չինաստանի բանակների ռազմական ցանցի համակարգիչները, ինչպես նաև մեքսիկական ոստիկանության ու թմրակարտելների, ԵՄ առևտրային կազմակերպությունների ու Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի ու Պակիստանի մի շարք այլ կազմակերպությունների համակարգչային ցանցեր: Ընդ որում` Dropout jeep կոչվող ծրագրով ԱԱԳ-ն գաղտնալսում է ոչ միայն համակարգիչների, այլև iPhone-ի սեփականատերերին:
Խորագիր՝ Նորություններ