Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՔԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ



Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին դիմել է միջազգային հանրությանը` կոչ անելով երկրի կառավարությանն օգնելու պայքարել ահաբեկչության դեմ: Գործադրի ղեկավարի հայտարարությունը հետևել է վերջին շրջանում Իրաքի մի քանի քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչություններին, որոնք խլել են 52 մարդու կյանք: Միայն Բաղդադում` հիմնականում շիաբնակ թաղամասերում, պայթել է 5 մեքենա: Զոհերի թիվը հասել է 34-ի, իսկ վիրավորներինը` 71-ի: Պայթյուններից մեկը հնչել էր Բաակուբա քաղաքում` զինվորականի հուղարկավորության ժամանակ, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, վիրավորվել` 16-ը:

Իրաքի բանակը շուրջ մեկ ամիս պայքարում է սուննիական ծայրահեղական «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ, որն անցած տարվա դեկտեմբերի վերջին գրավել է Անբար նահանգի Ֆալուջա և Ռամադի քաղաքները և սերտ կապեր ունի «Ալ-Քաիդայի» հետ: Երկրի շիա վարչապետը հետաձգում է Ֆալուջա քաղաքի գրավումը, քանի որ բանակը չի կարողանում ազատագրել Ռամադի քաղաքի հարավային մասը:

Խորագիր՝ Նորություններ


16/01/2014