ՈՒԿՐԱԻՆԱՆ ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼՈՒ Է ՖԱՇԻԶՄԻ ԺԽՏՈՂՆԵՐԻՆ
Հունվարի 16-ին Ուկրաինայի խորհրդարանը համապատասխան փոփոխություններ է մտցրել երկրի Քրեական օրենսգրքում և սահմանել, որ Երկրորդ համաշխարհայինի ընթացքում մարդկության դեմ ֆաշիստների հանցագործությունների հրապարակային ժխտման կամ արդարացման, ինչպես նաև նացիստական գաղափարախոսության պրոպագանդման համար Ուկրաինայում այսուհետ քրեական պատասխանատվություն կգործի: Օրենքը խախտելու դեպքում Ուկրաինայում կարող են ազատազրկել 2 տարով և տուգանել:
Խորագիր՝ Նորություններ