ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ Է ՍՊԱՌՆԱՑԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՆ ԵՎ ԹԵՀՐԱՆԻՆ
ԱՄՆ-ն անհանգստացած է մամուլի տարածած այն տեղեկություններով, որ Ռուսաստանն ու Իրանը կարող են համաձայնագիր կնքել ապրանքափոխանակության դիմաց նավթի ձեռքբերման վերաբերյալ, և այդ դեպքում մտադիր է պատժամիջոցներ սահմանել համաձայնագրի կողմնակիցների համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլ քարտուղար Ջեյ Քարնին: Նրա խոսքով` գործարքը լուրջ անհանգստության պատճառ կդառնա, քանի որ չի համապատասխանի «վեցյակի» ու Իրանի միջև համաձայնագրի պայմանների:
Խորագիր՝ Նորություններ