Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱՔՑԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԳՈՒՄԱՐ ԵՆ ԽՆԴՐՈՒՄ ՋԻՀԱԴԻ ՀԱՄԱՐ



«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ծայրահեղականները Իրաքի Անբար մարզի Ֆալուջ քաղաքի գլխավոր խաչմերուկներում թերթիկներ են բաժանում, որոնցում տեղի բնակիչներին խնդրում են դրամական աջակցություն ցուցաբերել «ջիհադի համար», ինչպես նաև իրենց տներում քնելու տեղ տրամադրել:

Այժմ Ֆալուջում իրավիճակը վերահսկում են տեղի Ունի ցեղերը, որոնք, որոշ տվյալների համաձայն, համագործակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» հետ: Քաղաքի շուրջ տեղակայված են կառավարական զորքեր, որոնք Ֆալուջի բնակիչներին արդեն նախազգուշացրել են հավանական գրոհի մասին:

Խորագիր՝ Նորություններ


17/01/2014