ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼՈՒ Է ԱՄՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎՈՎ
Հայազգի ամերիկյան զինվոր Մեթ Մանուկյանը հետմահու պարգևատրվելու է ԱՄՆ Ռազմածովային խաչով՝ Աֆղանստանում ծառայության ժամանակ կատարած հերոսական գործողությունների համար. Մանուկյանը հրամայել է ծովային հետևակայիններին անվտանգ տեղ տեղափոխվել, իսկ ինքը շեղել է թշնամու ուշադրությունը և մահացու վնասվածք ստացել: Մանուկյանը գնդակահարվել էր աֆղան ոստիկանների կողմից 2012թ. օգոստոսի 10-ին:
Մեթ Մանուկյանը դատավոր Փիթեր Մանուկյանի և դատարանի անդամ Պատրիսիա Մանուկյանի որդին է, ապրում էր Սանտա Կլարայում, ծառայել է Իրաքում, իսկ Աֆղանստանում ծառայում էր երկրորդ անգամ։
Ռազմածովային խաչը Ռազմածովային ուժերի նախարարության բարձրագույն պարգևն է և երկրորդն է ԱՄՆ ռազմական պարգևների ցանկում:
Խորագիր՝ Նորություններ