Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈԼԴՈՎԱՆ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՎԱՐՈՒՄ



Մոլդովայի կառավարությունը ՆԱՏՕ մտնելու բանակցություններ չի վարում: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի մամուլի քարտուղար Լիլիանա Վիցուն: «Մոլդովան Սահմանադրությամբ չեզոք երկիր է, և Հանրապետության այդ կարգավիճակը չի քննարկվում»,- ասել է նա: Ըստ պաշտոնյայի` Հանրապետության չեզոք կարգավիճակի փոփոխման համար անհրաժեշտ է հիմնական օրենքից հանել չեզոքության մասին դրույթը, ինչի համար անհրաժեշտ է 101 պատգամավորներից 86-ի աջակցությունը:

Միաժամանակ Մոլդովան Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցում է Մոլդովա-ՆԱՏՕ անհատական գործընկերության շրջանակում: Հանրապետության խորհրդարանը նաև վավերացրել է ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի հետ ռազմական պայմանագիրը:

Խորագիր՝ Նորություններ


18/01/2014