ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Մոսկվան, Նյու Դեհլին և Պեկինը` հունիսի 16-ին տեղի ունեցած պաշտոնական ներկայացուցիչների եռակողմ հանդիպման ժամանակ մտահոգություն են հայտնել Աֆղանստանից միջազգային զորքերը դուրս բերելուց հետո այդ երկրում հնարավոր զարգացումների վերաբերյալ: Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, նշվել է, որ այդ գործընթացի ավարտից հետո Աֆղանստանում իրենց դիրքերը կարող են նորից ամրապնդել «Թալիբան» շարժումը և «Ալ Քաիդան»:
Խորագիր՝ Նորություններ