Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԵՐՈՒՆ ԳՆՈՒՄ Է ՉԻՆԱԿԱՆ ՀԿՌՀ-ՆԵՐԸ



Պերուի իշխանությունները որոշում են կայացրել՝ գնելու Չինաստանի արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ Type 90B: Նոր համակարգերը ծրագրվում է շահագործման հանձնել ցամաքային զորքերին: Պոտենցիալ գործարքի արժեքը գնահատվում է քառասուներկու միլիոն դոլար: Ինչպես սպասվում է, գործարքում ներառվելու է քառասուն Type 90B ու դրանց ռազմամթերքները: Տեխնիկան մատակարարվելու է հրահանգիչ ու օժանդակ մեքենաների հետ միասին: Ներկայումս Պերուի ռազմական գերատեսչության տրամադրության տակ են չորս հարավաֆրիկյան RO-107 ռեակտիվ համակարգեր եւ խորհրդային արտադրության 24 ԲՄ-21 «Գրադ» համակարգեր:

Խորագիր՝ Նորություններ


19/01/2014