Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՎԵՐՋԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



Հունվարի 16-ին բժշկական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ անդրադարձավ վերջին օրերի ընթացքում բանակում տեղի ունեցած միջադեպերին:
Նախարարը տեղեկացրեց, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 1993 թվականին ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանի մահվան պատճառը, ինչը, ըստ նախնական տվյալների, կայծակնային արագությամբ զարգացած մինինգիտն է: «Վերջնակական եզրակացությունը պարզ կլինի դիահերձումից ու դատաբժշկական փորձաքննությունից հետո»:

«Արդյո՞ք հունվարի 13-ին Քարվաճառի զորամասից ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանին խոշտանգել են զորամասում» հարցին նախարարը պատասխանեց, որ գիտակցության եկած զինծառայողն ասել է` «նման բան չի եղել», սակայն հարուցվել է քրեական գործ, վերջնական եզրակացությունը կտան իրավապահ մարմինները:

Շ.Ստեփանյան

Խորագիր՝ Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


17/01/2014