ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԻ ԱՆԳԱՄ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ՍՈՒԶԱՆԱՎԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀՆԴԿԱՍՏԱՆԻՆ
Մինչև այս տարվա հոկտեմբեր Ռուսաստանը Հնդկաստանին 900 մլն դոլարի դիմաց 10 տարով վարձակալությամբ կտրամադրի K-152 ատոմային սուզանավ: Ներկայում ռուս հրահանգիչները ուսուցանում են հնդկական անձնակազմին: Դասընթացը ներառում է նաև թևավոր հրթիռների արձակում:
2008թ. նոյեմբերին այս սուզանավի վրա հրդեհ էր բռնկվել և թունավոր գազերի արտահոսքի հետևանքով Ճապոնական ծավում զոհվել էր 20 նավաստի: Նորոգումից հետո սուզանավը պատրաստ է շահագործման: