ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ԻՐԱՆԻ ԴԵՄ ԳՈՐԾՈՂ ՈՐՈՇ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
Եվրոպական միության 28 երկրների ԱԳՆ ղեկավարները հունվարի 20-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ որոշել են այսօրվանից վերացնել Իրանի դեմ գործող որոշ պատժամիջոցներ:
Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն Եվրամիության անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներին տեղեկություններ էր փոխանցել այն մասին, որ, որ Իրանը ուրանի հարստացումը հասցնում է մինչև 20%-ի: Նման հաղորդագրությունը եվրոպական դիվանագետները պարտադիր էին համարում մի շարք պատժամիջոցներ վերացնելու ճանապարհին:
Խորագիր՝ Նորություններ