ՓՀԵՆՅԱՆԸ ՍԵՈՒԼԻՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
ԿԺԴՀ իշխանությունները հայտարարել են, որ երկիրը պատրաստ է Հարավի և Հյուսիսի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել և հորդորում են Սեուլին հետևել իր օրինակին: Փհենյանը կոչ է արել Սեուլին փոխադարձ հիմքի վրա ստեղծել բարենպաստ մթնոլորտ հաշտեցման ու համագործակցության համար. ԿԺԴՀ-ն առաջարկել է Հարավային Կորեային հունվարի 30-ից սկսած, հրաժարվել միմյանց հանդեպ թշնամական գործողություններից, այդ թվում նաև ռազմական: ԿԺԴՀ-ում մասնավորապես համարում են, որ հարավկորեական իշխանությունները պետք է քաղաքական որոշում ընդունեն ԱՄՆ-ի հետ համատեղ Key Resolve և Foal Eagle զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ:
Փհենյանում ենթադրում են, որ Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունների կարգավորման համար գործնական միջոցների իրականացումը թույլ կտա «կանխել միջուկային աղետը Կորեական թերակղզում»:
Սակայն Հարավային Կորեան մերժել է ԿԺԴՀ առաջարկը ԱՄՆ-ի հետ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ, որոնք տեղական լրատվամիջոցները ավանդաբար անվանում են «փորձեր ԿԺԴՀ հետ միջուկային պատերազմից առաջ»:
Խորագիր՝ Նորություններ