Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԻՆԱՑԻՆԵՐԸ ՆՈՐ ԳԵՐԱՐԱԳ ԻՆՔՆԱԹԻՌ ԵՆ ՓՈՐՁԱՐԿԵԼ



Չինաստանը հիպերձայնային ինքնաթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային մարտագլխիկներ տեղափոխել` շրջանցելով հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Ինքնաթիռի կոդային անվանումն է WU-14: Այն արձակվել է մթնոլորտի վերին շերտեր և շարժվել է ձայնի արագությունից 10 անգամ արագ, այսինքն` մոտ 12.000 կմ/ժամ: Չինաստանն աշխատում է ևս մի գերձայնային ինքնաթիռի ծրագրի վրա:

Պենտագոնը հաստատել է փորձարկումների հաջողությունը, սակայն ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այլ մանրամասների չեն տիրապետում:

Նշենք, որ ԱՄՆ-ը նույնպես իրականացրել է մի շարք նմանատիպ ծրագրեր. ամենաարագ ինքնաթիռ Falcon HTV-ն առաջին փորձարկումների ժամանակ ցույց է տվել մոտ 24.000 կմ/ժամ արդյունք, իսկ երկրորդ փորձն արդեն ձախողվել է` զինվորականները կորցրել են սարքի հետ կապը, և փորձարկումները դադարեցվել են:

Խորագիր՝ Նորություններ


22/01/2014