ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՊԻՏԱՆԻ ՍՊԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ադրբեջանցի սպա է սպանվել (կոչումով` կապիտան): Ինչպես տեղեկացնում է panorama.am-ը` հղում անելով ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, միջադեպը տեղի է ունեցել սահմանագծի այն հատվածում, որի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն խումբը 4 օր առաջ գործողություն էր իրականացրել:
Խորագիր՝ Նորություններ